Մարդկության պատմության ընթացքում միլիոնավոր մարդիկ են մահապատժի ենթարկվել այս կամ այն պատճառով: Իսկ պատմության ընթացքում մահապատժի պայմանները փոփոխվել են, և այժմ դրանք տարբերվում են դարեր առաջ կատարվող մահապատիժներից: Պատմությամն մեջ տեղի ունեցած մահապատիժներն ավարտվում են հենց այնպես, ինչպես շատերը պատկերացնում են, սակայն կան դեպքեր, երբ այս մահապատիժները այլ` անսպասելի ավարտ են ունեցել: Այս հոդվածում առանձնացրել ենք պատմության 15 ամենահայտնի ու տարօրինակ մահապատիժների մասին պատմությունները:

Մերի Սուռատ

ԱՄՆ պատմության մեջ մահապատժի ենթարկված առաջին կինը Մարի Սուռատն էր, ով մեղադրվում էր ԱՄՆ նախագահի սպանության մեջ իր դերն ունենալու համար: Չնայած նախագահ Աբրահամ Լինքոլնի սպանության հիմնական մեղադրյալը Ջոն Ուիլքինս Բութն էր, այնուամենայնիվ Մերին իր դերն է ունեցել սպանության ծրագրի հաջող իրականացման համար: Մերին Մերիլենդում իր սեփական պանդոկն ուներ «Սուրաթսվիլ» անունով, որն այսօր հայտնի է որպես «Քլինթոն»: Մերին սպանության դավադիրներին` այդ թվում և հենց մարդասպան Բութին, տրամադրել է տարածքը հանդիպելու և սպանության ծրագիրը մշակելու համար: Ու չնայած նա ոչ մի ուղիղ կապ չի ունեցել սպանության հետ ու միայն թույլ է տվել սպանության իրական մասնակիցներին հավաքվել իրեն պատկանող տարածքում, այնուամենայնիվ նրան մահապատժի են ենթարկել` մեղադրելով դավադիրների հետ կապ ունենալու և մարդասպանի մտերիմը լինելու համար: Մահապատժից դարեր անց դեռևս մարդիկ շարունակում են բանավիճել, թե արդյոք այս կնոջը մահապատժի ենթարկելը արդարացի որոշում է եղել, թե այնուամենայնիվ ցմահ դատապարտությունն ավելի արդարացի կլիներ, քանզի ուղղակի ոչ մի կապ չի ունեցել նախագահի սպանության հետ:

Աննա Բոլեյն

Աննա Բոլեյնի մահապատժի մասին պատմությունը ամենայն հավանականությամբ քննարկվել ու նշվել է աշխարհի տարբեր երկրների պատմության դասագրքերում: Սրա մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել Նատալի Պորտմանի մասնակցությամբ: Աննայի մահապատժի պատմությունը կապված է Անգլիայի արքա Հենրի 8-րդի հետ նրա կապի հետ: Աննա Բոլեյնը մեղադրվել է եղբոր հետ ինցեստային կապ ունենալու, թագավորի հետ ամուսնացած ժամանակ վերջինիս դավաճանելու, ինչպես նաև թագավորին սպանելու դավադրություններ կազմակերպելու մեջ: Այսպիսով, 1536թ.-ին Աննա Բոլեյնը հրապարակայնորեն ենթարկվում է մահապատժի:

Ջոն Սմիթ Անգլիացի

1705թ.-ին Ջոն Սմիթը մեղադրվում է գողության մեջ, ինչի համար նրան կախաղան են հանում Անգլիայի Թայբորն քաղաքում: Նրա մահապատիժը նշանակված էր Սուրբ Ծննդյան նախորդ օրը: Երբ նրան կախաղան են հանում, անմիջապես մահանալու փոխարեն, ինչպես որ սովորաբար լինում է, Ջոնի մարմինը 15 րոպե շարունակ պարանից կախված թպրտում էր: Այս ահասարսուռ տեսարանը հավաքված ամբոխին ստիպում է միահամուռ բղավել, որպեսզի պարանը կտրեն ու մահապատիժը հետաձգեն: Ի վերջո պարանը կտրում են, և երբ Ջոնին հարցնում են իր այդ փոորձառության մասին, նա սյուրռեալիստական ցավի մասին է պատմում, որի միջով նա ստիպված էր անցնել իր գիտակցությունը մերթ կորցնելով ու մերթ գիտակցության գալով, մինչև ի վերջո պարանը կտրեցին:

Վենսեսլո Միգել

Մեքսիկական հեղափոխության մասնակից Մոգելին բռնում են 1915թ.-ին ու մեղադրանք նեկայացնելով մահապատժի ենթարկում գնդակահարության միջոցով: Չնայած Միգելի վրա 9 անգամ կրակ են բաց թողնում, սակայն նրան հաջողվում է դրանցից հետո ողջ մնալ: Ըստ զեկույցների` վերջին փամփուշտն արձակվել է հավելյալ, որպեսզի համոզվեն, որ նա մահացել է, սակայն դա էլ փաստորեն չի օգնել Միգելին սպանելու հարցում: Երբ մահապատժի ենթարկողները հեռացել են` կարծելով, թե սպանել են նրան, Միգելին հաջողվել է փախչել ու խուսափել մահից: Նա նույնիսկ 1937թ.-ին մասնակցել է Ռիփլիի ռադիոշոուին ու պատմել իր պատմությունը:

Էլիզաբեթ Փրոքտոր

1692թ.-ին «Սալեմի վհուկների» մահապատիժները իսկապես տարօրինակ, վիճելի ու շփոթեցնող էին: Էլիզաբեթ Փրոքթորն ու իր ամուսինը այն բազմաթիվ մարդկանցից երկուսն էին, ովքեր մեղադրվում էին կախարդությամբ զբաղվելու մեջ: Երկուսն էլ մեղավոր են ճանաչվել ու ենթարկվել մահապատժի: Այնուամենայնիվ, քանի որ Էլիզաբեթը երեխայի էր սպասում, նրա մահապատիժը երկարաձգվում է մինչև երեխայի ծնունդը: Իսկ Էլիզաբեթի ամուսինը մահապատժի է ենթարկվում 1692թ. օգոստոսին: Էլիզաբեթը իր հղիության ամբողջ ընթացքում մնում է կալանավորված ու 1693թ.-ի հունվարին լույս աշխարհ բերում իր որդուն ու միանգամից փորձում վայելել երեխայի ներկայությունը այն կարճ ժամանակահատվածում, որ ուներ մահվանից առաջ: Նույն տարի` ավելի ուշ, մինչև Էլիզաբեթի նոր մահապատժի նշանակելը, իշխանությունները ազատ են արձակում բոլոր այն մարդկանց, ովքեր բանտարկվել էին կախարդության մեղադրանքով` համարելով, որ բոլոր այդ մարդիկ սխալմամբ են կալանավորվել: Այսպիսով, Էլիզաբեթին ի վերջո հաջողվում է խուսափել մահից ու վայելել կյանքը իր երեխայի հետ:

Հուլիոս և Էթել Ռոզենբերգներ

Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց սկսվում է Սառը պատերազմը: Ամեն տարի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ավելի ու ավելի լարված էին դառնում: Մեծածավալ խուճապ է սկսում տարածվել, և բամբասանքներ են ծավալվում, թե ԱՄՆ քաղաքացիները ծառայում են Սովետական Միությանը որպես լրտեսներ: Շուտով այս լրտեսներին հայտնաբերելն ու պատժելը դարձավ առաջնային խնդիր իշխանությունների համար: Այսպիսով, Սովետական Միությանը ԱՄՆ միջուկային զենքերի մասին գաղտնի տեղեկատվություն վաճառելու մեղադրանքով ձերբակալվում են ամուսիններ Հուլիոս և Էթել Ռոզենբերգները: 1953թ.-ին իրենց մահապատժի ժամանակ նրանք պետք է տեղափոխվեին Սինգ-սինգ ուղղիչ քրեակատարողական կենտրոն, քանի որ Բանտարկյալների ֆեդերալ բյուրոն այդ ժամանակ դեռևս չուներ էլեկտրական աթոռներ: 1982թ.-ին հրապարակված «Ատոմային սրճարան» վերնագրով վավերագրական ֆիլմը բացահայտում էր նրանց մահապատժի մանրամասները: Ըստ դրա` Էթել Ռոզենբերգի սիրտը շարունակում է բաբախել 3 անգամ արձակած էլեկտրաշոկից հետո, այդ իսկ պատճառով արձակվել են ևս երկու հավելյալ էլեկտրաշոկեր, որպեսզի համոզված լինեն, որ նա մահացել է: 1995թ.-ին տարբեր վկայություններ ու խոստովանություններ են եղել, որոնք վկայել են այն մասին, որ Հուլիոսը և Էթելը ԱՄՆ-ում կազմակերպված լրտեսության հիմնական ու կենտրոնական մասնակիցներն էին: Չնայած նրանք հրաշալի կարողանում էին սրբել բոլոր հետքերն իրենց հետևից, այնուամենայնիվ նրանք ի վերջո բռնվել են և ենթարկվել մահապատժի: Սակայն նրանք, նվիրված լինելով, ոչ մի այլ մարդու անուն չեն տվել` գաղտնի պահելով իրենց բոլոր գործընկերների անուններն ու դրանք իրենց հետ գերեզման տանելով:

Աղբյուր` Հետաքրքրասերի բլոգ