ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երբևէ կոկորդիլոսի միս չի համտեսել:
Այդ մասին նա այսօր հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ես հնարավորություն չունեմ կոկորդիլոսի միս առնելու»,- ասաց Ալեքսանյանը:
Հարցին, թե ինչ էկզոտիկ մթերք է լինելու իր ամանորյա տոնական սեղանին, Ալեքսանյանն արձագանքեց.
«Ոչ մի էկզոտիկ բան էլ չի լինելու: Սովորական սեղան է լինելու՝ հնդուշկայով, խոզի բդով»: