Այսօր կառավարությունում տեղի ունեցավ նիստ, որի ժամանակ   տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյան կառավարությանը ներկայացրեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի  դիմումը և ր խնդրեց, որ Գործադիրը  հաստատի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց .« Ես հանդիպել եմ Աշոտ Գիզիրյանի հետ իր  ցանկությամբ։ Այս դիմումը  ներկայացվել է իր սեփական նախաձեռնությամբ և  սա շատ կարևոր համգամանք է, քանի  որ  ԶԼՄ­ներում տեղեկություններ էր տարածվել,  որոնք իրականությանը չեն համապատասխանում: Շնորհակալություն եմ հայտնում Գիզիրյանին և հարգում եմ իր  դիմումը»:

Այսպիսով՝  Կառավարությունը հաստատեց Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը: