ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ «ՀայՌուսգազարդի» Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասերը ՀՀ իշխանության կողմից նվեր է տրվել, և այդ պարտքը հանցավոր ճանապարհով գոյացած պարտք է:
«Այս պարտքը ՀՀ քաղաքացիները չպետք է վճարեն: Այն պետք է վճարեն Կառավարությունն ու երկրի մյուս առաջին դեմքերը, և Դուք՝ պարոն Աբրահամյան»,- դիմելով՝ ԱԺ նախագահին՝ ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ չկա անգամ փաստաթուղթ, որով պարզ կդառնա, թե որքան է կազմում մեր ունեցած 20 տոկոս բաժնեմասը:
«Այդ 20 տոկոսը 300 մլն չի կազմում, դա ավելի մեծ կազմ է: Եվ հիմա մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում, դուք մեր մարմնից ամեն օր մի որոշ մաս եք բաժանում և երկարացնում եք այս իշխանության վարման ժամկետը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հայտնելով նաև, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու օրինագծին:

Վերջում Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ «մենք չունենք ոչ մի իշխանություն՝ ոչ գործադիր, ոչ օրենսդրական, անտեր ենք ու որբ»: