ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը.

«Ես գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի, բայց նաև մարդուն լեզվից բացի, Աստված մարդուն նաև ուղեղ է տվել, որ լեզվի միջոցով կարողանա արատահայտվի: Երբ մարդու ուղեղը հիվանդ է ու սիստեմատիկ չի գործում, ուրեմն խոսքն անհեթեթ է: Մեր ժամանակները ծնել են նման փանջունիներ: Դավաճան…չգիտեմ ինչ…տո դու էդ ինչ ես դառել, մեկ էլ տեսնում ես հիստերայի մեջ են մտնում, սա հիվանդանոց ու հոգաբուժարան չի: Խոսքի մի ապտակը բավական է, որ դուք փոշիանաք, դեմ եք, ասեք դեմ եմ: Չեմ վախեցնում, չափներդ ճանաչեք, հլը ձեր ուժը նայեք ու ձեր տվայտանքները նայեք, չեք ուզում, մի քվեարկեք»,- իր խոսքում նշեց Գալուստ Սահակյանը:

Վերջինս գտնում է, որ համաձայնագիրը Հայաստանի էներգետիկ անվտանգության աղբյուրն է, դրանով Հայաստանն անվտանգ է դառնում:

«Ժամանակին Ղարաբաղն էիք ծախում, էսօր էլ ասում եք ստրկանում է մեր ժողովուրդը: Ելույթներ կան, որ հոգեբուժարանի կարիք ունեն: Ժողովրդի մոտ դոշ եք ծեծում, որ առանց ժողովրդի չեք կարող ապրել: Հլը դու քո ճիվաղային արտաքինով մտածի, անկախությունը օդից չի ընկել: Զուսպ եղեք, եթե ուզում եք օժանդակած լինեք, ոչ միայն դուք մի ոգևորվեք, ժողովրդին մի մոլորեցրեք, ժողվուրդը պետք է գազ ստանա: Երկու-երեք ամիս ա ծուղրուղու ենք կանչում գազի մասին, ինչն է հապշտապ: Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել, և չեմ գայթակղվի, էնպես որ իմացեք, որ այս օրինագիծը ընդունվելու է»,-ասաց Գ. Սահակյանը: