ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում էր գազի համաձայնագրի վավերացման հարցը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլոր պատգամավորներին հորդորեց  ներկայանալ դահլիճ,  որ քվեարկությունը կկազմակերպվի ժամը 18:00-ին: Սակայն  18:00-ից հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը տեղափոխվում է վաղը ժամը 12-ին:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանը առարկեց տեղից, ինչին էլ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես եմ ԱԺ նախագահը, ես գիտեմ ինչպես կազմակերպել աշխատանքները»:

Ավելի ուշ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը կազմակերպում է երկուշաբթի ժամը տասներկուսին: