«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ցավում եմ, շատ եմ ցավում, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի՝ ծակոտիներն ավելի շատ են, քան բովանդակությունը», կարծիք է հայտնել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանը փոքր-ինչ սխալվում է։ Ազգային ժողովում պանիր հիշեցնող որեւէ բան սկզբունքորեն չի կարող երկար կյանք ունենալ՝ «հայտնի ուժերը» կուտեն։ Եվ այնուամենայնիվ, քաղաքական կուսակցություններին տարբեր ապրանքատեսակների հետ համեմատելու գաղափարը լավն է։ ՕԵԿ-ն, օրինակ, նման է «ատամի չոփի» վրա հագցրած ձիթապտղի. փոքր, սեւ, դառը, ու որոշ տեղը փայտ մտցրած։ Ով կասի, որ ձիթապտուղը բարոյական ուտելիք չէ՝ թող առաջին կորիզն ինքը նետի։

Իսկ ահա ՀՀԿ-ն ավելի շատ ոչ թե ուտելիք է հիշեցնում, այլ՝ խմիչք։ ՀՀԿ-ական հայտնի օլիգարխներից մեկի «արտադրանքի» նման։ Պիտակը՝ ռուսական, միջինը՝ ինչ-որ անհասկանալի խառնուրդ, եւ խիստ վնասակար առողջության համար։ Թնդությունն էլ 40 տոկոս՝ ճիշտ եւ ճիշտ ՀՀԿ-ի «խփած» տոկոսի չափ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: