Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, երբ ստանա իր համար շահավետ պայմաններ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Մենք պետք է ստանանք մեզ համար նորմալ շահավետ պայմաններ, ինչից հետո կստորագրենք»,- հայտարարել է Ազարովը, ելույթ ունենալով ուկրաինական « Интер » հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքերով ներկայիս պայմաններում համաձայնագրի ստորագրում անխուսափլիորեն Ուկրաինային ճգնաժամի առաջ կկանգնեցներ:
«Մենք կամրապնդեք մեր դիրքերը, կլինենք ինչպես 2011 թվականին, որը հիանալի տարի էր մեզ համար և այն ժամանակ մենք կավարտենք մեր բանակցություններ Եվրամիության հետ և կստորագրենք համաձայնագիրը: Հարցը միայն ժամկետների մասին է»,- նշել է Ուկրաինայի վարչապետը:
Ինչպես նշում է Риа Новости գործակալությունը, անցած կիրակի եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Եվրամիությունը կանգնեցնում է Ուկրաինայի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման աշխանաքները: Նրա խոսքերով նա առևտրական համաձայնագրի ստորագրման պատրաստակամության հարցը քննարկել է Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ, սակայն Ուկրաինայի կառավարության կողմից պատասխան չի ստացել: