«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելեց Կոտայքի մարզի Չարենցավան և Բյուրեղավան համայնքներ։
Բյուրեղավանում Րաֆֆի Հովհաննիսյանը միչ կսկսեր իր ելույթը մոտեցավ շենքերից մեկի պատին փակցված իր ցուցապաստառին, այն պոկեց և այդպիսի մի քանի պաստառ: Պոկված ցուցապաստաառն իր ձեռքին պահած Հովհաննիսյանը դիմեց բյուրեղավանցիներին.«Ձեր հաղթանակը շնորհավոր լինի: Հաղթանակ ենք բերել, այո բերել եք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ եթե որևէ մեկը խախտի քաղաքացիների իրավունքը, ազատի նրանց աշխատանքից, խախտի վերջիններիս ազատ տեղաշարժի իրավունքը պատասխան է տալու Հայաստանի դատարանի առջև:
«Սա արարողություն չէ, որ ես արեցի: Անգամ, եթե ես կեսգիշերին մենակ լինեի, առանց լրագրողների ես նույնը կանեի, որովհետև ընտրություննեն անցել են և ժողովուրդը հաղթել է», անդրադառնալով իր կողմից պաստառ պոկելու երևույթին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը բյուրեղավանցիների համար ընթերցեց իր կողմից առաջարկվող 5 կետանոց տնտեսական փոփոխություների ցանկը՝ հիշեցնելով, որ դրա մասին ինքը Բյուրեղավանում ասել է երկու շաբաթ առաջ։
Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայք կատարած իր այցի շրջանակներում այժմ գնում է Նոր Հաճն, ապա Աբովյան, իսկ երեկոյան Հովհաննիսյանը Ազատության հրապարակում քաղաքացիներին հրավիրել է հանրահավաք :