Ֆրանսուա Տրյուֆֆո

Ապագա հանրահայտ ֆրանսիացի ռեժիսորը Ժանին դե Մոնֆերրանի ապօրինի որդին էր. նա չէր ճանաչում իր հորը, ով ատամնաբույժ էր: Հետագայում նրա մայրն ամուսնացավ Ռոլան Տրյուֆֆոյի հետ, ով որդեգրեց տղային և տվեց իր ազգանունը: Մանկուց նա տարբեր դայակների և իր տատիկի խնամակալության ներքո էր ապրում, և հենց տատիկը նրա մեջ սերմանեց սերը գրքերի և երաժշտության հանդեպ: Տրյուֆֆոն ապրեց իր տատիկի հետ մինչև նրա մահը, որից հետո կրկին վերամիավորվեց մոր և խորթ հոր հետ:

Ջեք Նիքոլսոն

Նրա ծնվելուց հետո երեխայի մասին հոգ էին տանում տատիկը և պապիկը՝ Էտել Մեյ Նիքոլսոնը և Ջոն Ջոզեֆ Նիքոլսոնը: Նա մեծանում էր այն համոզմունքով, որ տատիկն ու պապիկը իր ծնողներն են: 1974թ.-ին Time ամսագիրի լրագրողը բացահայտում է բոլորից գաղտնի պահված տեղեկությունը և ճշմարտությունը պատմում է դերասանին: Պարզվում էր՝ նրա ավագ քույրը՝ Ջունը, իրականում Ջեքի մայրն էր: Բայց արդեն չափազանց ուշ էր: Ջունը մահացել էր 1963թ.-ին քաղցկեղից, իսկ 7 տարի անց մահացավ նաև տատիկը՝ Էտելը:

Կոկո Շանել

Կոկոյի մայրը մահացավ, երբ նա նոր 12 տարեկան էր դարձել: Ավելի ուշ, աղջկան իր չորս քույր և եղբայների հետ լքեց նաև հայրը: Նրանց մասին որոշ ժամանակ հոգ էին տանում հարազատները, բայց ապրել են նաև կացարանում:

 

Էդդի Մերֆի

Էդդի հայրը մահանում է, երբ նա դեռ երեխա էր: Դրանից հետո մայրը ծանր հիվանդանում է և եղբայրները ստիպված են լինում մոտ մեկ տարի ապրել խնամակալ ընտանիքի հետ:

Լև Տոլստոյ

Նրա մայրը մահանում է իր վերջին դստերը կյանք տալուց հետո: Այդ ժամանակ Տոլստոյը միայն 2 տարեկան էր: Որբացած երեխաների խնամքով սկսում է զբաղվել հեռու բարեկամ Երգոլսկայան: 1837թ.-ին ընտանիքը Մոսկվա է տեղափոխվում, քանի որ Տոլստոյի ավագ եղբայրը պետք է համալսարան ընդունվեր: Շուտով մահանում է նրանց հայրը և երեխաները կրկին անցնում են Երգոլսկայի խնամակալության տակ:

Էլլա Ֆիցջերալդ

Էլլայի մայրը մահացել էր սրտի կաթվածից, երբ նա ընդամենը 14 տարեկան էր: Խորթ հոր հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում նա տեղափոխվեց մորաքրոջ մոտ, որտեղ որպես հսկող սկսեց աշխատել հասարակաց տանը: Այն բանից հետո, երբ նա գրավեց իրավապահ մարմինների ուշադրությունը, Էլլային խնամակալության ծառայությունը նրան բնակեցրեց Բրոնքսի որբանոցում, ապա տեղափոխեց այլ կացարան Հուդզոնում: Էլլան շուտով փախչում է այդտեղից և որոշ ժամանակ անտուն է մնում:

Աղբյուրը՝ Ավելի քան փաստեր