Ուկրաինայի նախկին նախագահ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցում միջնորդելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմին ուղղված խնդրագիր է հայտնվել Սպիտակ Տան էջում:
Փաստաթղթում մասնավորապես նշված է, որ Տիմոշենկոն քաղբանտարկյալ է, իսկ նրա ձերբակալությունը ցնցել է ժողովրդավարական աշխարհը: Բացի դրանիցա խնդրագրի հեղինակները հիշեցնում են, որ Կիևում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները ցանկանում են Տիմոշենկոյին տեսնել ազատության մեջ: Մինչև 2014 թվականի հունվարի 19-ը պետք է հավաքել 100 հազար ստորագրություն:
Ինչպես հիշեցնում է НТВ գործակալությունը, ուկրաինական դեպքերին նվիրված խնդրագրեր առաջին անգամ չէ, որ հայտնվում են Սպիտակ Տան կայքում: Ավելի վաղ ամերիկացիներին խնդրել էին պատժամիջոցներ կիրառել Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի դեմ և օգնել ուկրաինական ժողովրդին խաղաղ կերպով պաշտոնանկ անել գործող իշխանությունը:
Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն յոթ տարի ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի հետ գազի պայմանագիր ստորագրելու ժամանակ լիազորությունները չարաշահելու պատճառով: