ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ ճանճը հայտնվել է նախագահի ճակատին: Գրում է Daily Mail պարբերականը:

Սպիտակ Տանը Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի ղեկավարի անունը հայտարարելիս` նրա շուրջ անընդհատ ճանճ է պտտվել, հետո հայտնվել նրա ճակատին: Ճանճն այնքան է զզվեցրել նախագահին, որ նա ելույթի ժամանակ ասել է. «Այս տղան ինձ անհանգստացնում է»: