Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց կառավարությունում հանդիպել լրագրողներին և իրազեկել ոլորտում կատարվող աշխատանքների մասին: Նախարարը մոտ կես ժամ գովեց իր ղեկավարած ոլորտը, տեղեկացրեց, որ այս տարվա գարնանն էլ գյուղացիներին ատրոնյալ պայմաններով վարկեր, դիզվառելիք ու պարարատանյութ է տրամադրվելու:

 

Երբ լրագրողները սկսեցին հարցեր ուղղել նրան, Սերգո Կարապեյանը սկսեց նյարդայնանալ: Նրան վերջնականապես հունից հանեց այն հարցը, թե ինչո՞ւ է ամեն անգամ գյուղացիներին դիզվառելիք մատակարարելու մրցույթում հաղթում «Ֆլեշ» ընկերությունը: Սերգո Կարապետյանը վեր կացավ ու ասուլիսի կեսից լքեց մամուլի սրահը:

 

«Մի ժամա ա ստեղ նստած եմ, կարողա՞ գիտեք»,- ասաց նա ու արագ-արագ հեռացավ: Նշենք, որ Սերգո Կարապեյանը լրագրողների հետ զրույցներում մշտապես աչքի է ընկնում ագրեսիվ ու նյարդային պահվածքով,-գրում է lragir.am-ը: