ԱԺ չորս խմբակցությունները քննարկում են առաջիկա օրերին ՍԴ դիմելու և այսօրվա որոշումը բողոքարկելու հարցը:

Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ խմբակցությունները դեռ քննարկում են տվյալ հարցը, սակայն, ըստ ամենայնի վաղն արդեն կդիմեն ՍԴ՝ ձևաթուղթը ձեռք բերելու համար, իսկ առաջիկա օրերին արդեն դիմումը կհանձնեն:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում պատգամավորը նշեց, որ չորս խմբակցություններով չեն մասնակցելու ժամը երեքին նախատեսված ԱԺ նկիստի երկրորդ մասին: