Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող, Ռուսաստանի առաջնության գլխավոր ռմբարկու Յուրա Մովսիսյանը ճանաչվել է Ռուսաստանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ « Р-Спорт» մարզական նորությունների աշխատակիցների հարցման արդյունքում:

Յուրա Մովսիսյանը հավաքել է 33 միավոր: Լրագրողներից 7-ը նրան ճանաչել են առաջինը, հինգը` երկրորդը, իսկ 2-ը` երորդը:

Առաջին տեղը 45 միավորով զբաղեցրել է «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովը:

Լավագույն տասնյակի մեջ տեղ են գրավել նաև Ալեքսանդր Կոկորինը(«Դինամո»), Արտյոմ Ձյուբան(«Ռոստով»), Դաննի(«Զենիթ»), Իգոր Ակինֆեև(«ԲԿՄԱ»), Սեյդի Դումբիա(«ԲԿՄԱ»),Դմիտրի Կոմբարով(«Սպարտակ»), Լասանա Դիարա(«Լոկոմոտիվ»):