ԱԺ արտահերթ նիստի երկրորդ մասին նիստերի դահլիճ չեն ներկայացել ԱԺ 4 խմբակցությունների՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն ներկայացուցիչները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել 77 պատգամավոր, պարզվում է թյուրիմացություն է ըեղի ունեցել և իրականում կողմ է քվեարկել 72 պատգամավոր:
Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ձայների հաշվարկման ժամանակ եղել է թյուրիմացություն, քանի որ կրկնակի հաշվարկ են ներկայացրել նախագահության արդյունքները ոչ թե 77, այլ 72 կողմ է եղել»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Վերջինս հայտնեց նաև, որ քանի որ Զարուհի Փոստանջյանը չի վերադարձրել քարտերը, հետևաբար իրենք ստիպված պետք է նորից ձեռք բերձրացնելու միջոցով քվեարկություն կազմակերպեն և առաջարկեց քվեարկել երկրորդ և վերջնական ընթերցմամբ 2014թ-ի ՀՀ բյուջեի նախագիծը ինչպես նաև «ՀայՌուսգազարդին» հարկային արտոնություն տրամադրելու մասին համաձայնագրի վավերացումը։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագծերը, առանց դեմ և ձեռնպահ ձայների: Հովիկ Աբրահամյանը քվեարկությունից հետո հայտնեց, որ այսպիսով ԱԺ արտահերթ նստաշրջանը ավարտվեց: