Այսօր Ազգային ժողովում ՌԴ-ի հետ մի շարք համաձայնագրերի քվեարկության ժամանակ խորհրդարանում յուրօրինակ ակցիա էին կազմակերպել նաև լրագրողները:
Նրանք պատգամավորներին ուղղված պաստառներով եւ պատուհանները ծեծելով հորդորում էին պատգամավորներին չքվեարկել, ինչին միջամտեցին ԱԺ անվտանգության աշխատակիցները և տարան պաստառները: