ԱԺ  նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկության քարտերը վերցնելու փաստի առիթով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին չի զանգահարել:

Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 168.am-ը իր տեղեկություններով գրել էր, որ ԱԺ նախագահը զանգահարել է գլխավոր դատախազին, սակայն, դատելով այն հանգամանքից, որ դեպքից երեքուկես ժամ անց քարտերը դեռ չէին վերադարձվել տերերին, կարելի է կարծել, որ դատախազությունը որևէ գործողություն չի կատարել, Փոստանջյանին կարգի հրավիրելու համար:

«Լուրը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Գոհար Պողոսյանը: