«Այսօր տեղի է ունենալու ՀԱՕԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրված տասը լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը։ Հիշեցնենք, որ ոչ մի ֆուտբոլիստ այդ ցանկում չի ներառվել, ինչպես նախորդ տարի չէին ներառել շախմատիստներին, և դա արվել է ի հեճուկս Յուրի Վարդանյանի և Ռուբեն Հայրապետյանի։ Վաղն էլ տեղի է ունենալու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ընտրված 10 մարզիկների պարգևատրման արարողությունը։

Ծառուկյանի «ոխերիմ բարեկամ» Յուրի Վարդանյանի «ցանկում» ընդգրկվել է երկու ֆուտբոլիստ։ Ի դեպ, երկու միջոցառումներին էլ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու, և պատճառը հոր մահվան հետ կապված սուգն է։
Մեր տեղեկություններով՝ հենց այդ պատճառով այս տարի Ս. Սարգսյանը որևէ միջոցառման չի մասնակցելու, որոշ պնդումների համաձայն, հնարավոր է նույնիսկ ՀՀԿ-ի Ամանորի տոնակատարությանը չմասնակցի»,–գրում է «Հրապարակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։