Նիկոլ Փաշինյանը և վեց այլ անձինք նախաձեռնել են «Քաղաքացիական պայմանագիր», որի խորհրդի անդամների ասուլիսը եղավ օրեր առաջ:

Այդ շրջանում խոսակցություններ էին ակտիվացել, թե Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նույնպես մասնակցում է պայմանագրին:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով այդ հարցին, նա նշեց. «Ոչ դա ճիշտ չէ, որպես վերլուծաբան ես ոչ մի ուժի ներկայացուցիչ չեմ, բայց ես աջակցում եմ նոր քաղաքական ուժերի ստեղծմանը և անկասկած դրա կարիքը կա: Սա անկասկած դրական զարգացում է և հեշտ մարտահրավեր չէ, բայց խոստումնալից է: Հատկապես հաշվի առնելով անդամներին և ոճը: Բայց դեռ վաղ է ասել, թե ինչ կդառնա», - նշեց նա: