«Հրապարակը» գրում է. «Գեներալ Մանվելի հետ «ա լա ֆղանս» ողջագուրված Սամվել Ալեքսանյանին հարցրինք` հիմա ի՞նչ, «կրակադիլ» չե՞ք դնելու ձեր սեղանին, հնարավորություն չունե՞ք, գուցե գեներալներն օգնե՞ն: «Հլը հարցրա տես կօգնե՞ն` կարող ա օգնեն»,- խեղճացած ասաց Սամվել Ալեքսանյանը:

«Չէ` չենք կանա օգնենք, կրակադիլն ի՞նչ ա, որ լավ բան ըլեր, իր սուպերմարկետում էլ կըլեր, մենակ ՍԱՍ-ում չէր ըլնի»,- ասացին «կրակադիլների» եւ դրանց միսն ուտողների վրա լավ ջղայնացած գեներալները:

Իսկապես, ինչո՞ւ «Սիթիի» ձեր բիզնես-պարտնյորները չեն բերում «կրակադիլ», չեք դիմանում, էլի, մրցակցությանը: «Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- հիշեցրեց Լիմինդրովիչը: Որ զբաղվեիք, կբերեի՞ք: «Չէ»: Իսկ դինոզա՞վր: «Դինոզավրերը վաղուց անհետացել են»,- ի հեճուկս իրեն դինոզավրության չիմացության մեջ մեղադրողների՝ նետեց նա»: