«Հրապարակը» գրում է. «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպած Վազգեն Մանուկյանը, ըստ մեր աղբյուրների, մինչեւ Նոր տարի պետք է եւս մեկ անգամ «նշանակվեր» Հանրային խորհրդի նախագահ, սակայն արդեն ոչ թե նախագահի հայեցողությամբ, այլ` ըստ օրենքի:
Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ պատրաստ է «Հանրային խորհրդի մասին» օրենքը, որով, ինչպես տեղեկացրել ենք, ընդարձակվում են ՀԽ լիազորությունները թե ԱԺ-ում, թե գործադիր մարմնում:
Սպասվում էր, որ դեկտեմբերին այն կընդունվեր, ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը, ըստ այդ օրենքի, կառաջարկեր Վազգեն Մանուկյանի թեկնածությունը խորհրդի նախագահի պաշտոնում, սակայն օրենքը, ըստ մեր աղբյուրների, քննարկման կդրվի գարնանը՝ ապրիլ-մայիսին»: