«Ժամանակն է, որ քաղաքական մեծամասնությունը սթափվեր, դանակը ոսկորին է հասնում արդեն, չէր կարելի….»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ խորհրդարանում՝ «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ տեղի ունեցածին, ասել էր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի կոչի առիթով ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ասել է.«Կարծում եմ, նա պետք է սթափության կոչ անի ԲՀԿ-ի իր գործընկերներին, ովքեր միգուցե սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը և մոռացել, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող լինել ընդդիմադիր»:

Առավել մանրամասն` «Առավոտ» թերթի այսօրվա համարում: