Պանամայի նախկին դեսպան Գիլերմո Կոչեսի խոսքերով` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ դեռ դեկտեմբերի 30-31 գլխուղեղի մահ էր գրանցվել: Իսկ 4 օր առաջ անջատել են թոքերի արհեստական օդափոխության սարքը: Գրում է Quarts-ը:

Քաղաքագետը հայտնել է, որ Չավեսին Հավանայից Կարակաս են բերել, քանի որ Կուբայի բժիշկները հրաժարվել էին անջատել սարքը:

Սակայն միևնույն ժամանակ Կոչեսը դիմել է Վենեսուելայի իշխանություններին` առաջարկելով ուղղակի ցույց տալ Ուգո Չավեսին իր խոսքերը հերքելու համար: Նրա կարծիքով Ուգո Չավեսի հետվիրահատական լուսանկարները կեղծիք են:

Նշենք, որ փետրվարի 22-ին Վենեսուելայի իշխանությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ Ուգո Չավեսը կրկին շնչառական խնդիրներ ունի, իսկ բժիշկների կանխատեսումները բարենպաստ չեն: Քաղցքեղային ուռուցքն հեռացնելու համար Կուբայում նրան 4-րդ անգամ վիրահատեցին: