Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, որ Հրանտ Բեգլարյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։