ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախ քննադատելու համար հարկավոր է տեսնել իրական ձայնագրությունը, ոչ թե կտրված հատվածներ:
1. Երբ ասել եմ զորքերը բերեք առաջ, ապա ի նկատի եմ ունեցել ոստիկանությանը, որպեսզի թույլ չտանք, որպեսզի հրմշտոցը շարունակվի:
2. Երբ ասեցի Ախալքալակի ուսանողներին բերեք առաջ, ապա դա ասել եմ, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի, քանի որ մի քանի դասադուլավորների, որոնք մնացել էին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց, չշարունակվի:
Ցավում եմ, որ իմ բոլոր ջանքերը, որ թույլ չտվեցի վիճաբանություն լինի այսպես են գնահատում ոչ թե ընդդիամդիր երիտասարդները, որոնց հետ եղել եմ ու կլինեմ քաղաքակիրթ, քանի որ նրանց համարում եմ իմ եղբայրներն ու քույրերը’ անկախ իրենց քաղաքական հայացքներից, այլ մարդիկ, որոնք դեպքերից տեղյակ չեն»: