ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այս տարի առաջին անգամ որոշեց անցկացնել մարզիկների մեծարման երեկո:
Երեկ երևանյան շքեղ ռեստորաններից մեկում մարզիկները նախարարության կողմից ստացան պետական պարգևներ և դրամական մրցանակներ:
«Դա շատ ճիշտ որոշում է: Էնպես չի, որ մենք ինքներս վերցրել ենք ու որոշում ենք ընդունել, որ սա, սա, սա պետք է լինեն: Մենք ֆեդերացիաների և մարզական լրագրողների քվեարկության շնորհիվ ամփոփել ենք լավագույն 10 մարզիկներին»,-ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Ստորև կարող եք տեսնել տասնյակում ընդգրկված մարզիկների ցանկը
1 Ազատ ոճի ըմբշամարտ Դավիթ Սաֆարյան
2 Հունահռոմեական ըմբշամարտ Արթուր Ալեքսանյան
3 Հունահռոմեական ըմբշամարտ Արթուր Ջուլֆալակյան
4 Հունահռոմեական ըմբշամարտ Ռոման Ամոյան
5 Սամբո Աշոտ Դանիելյան
6 Ֆուտբոլ Յուրա Մովսիսյան
7 Ֆուտբոլ Հենրիխ Մխիթարյան
8 Ազատ ոճի ըմբշամարտ Մուսա Մուրտազալիև
9 Սամբո Տիգրան Կիրակոսյան
10 Բռնցքամարտ Արամ Ավագյան
Նշենք, որ խոսակցությունների առիթ էր հանդիսացել այն, որ տասնյակում չէին ընդգրկվել շախմատիստները:
«Իմ նախաձեռնությամբ ստեղծվել է այդ կազմ կոմիտեն, բայց անունները տվել են ֆեդերացիաները: Թե ինչո՞ւ շախմատիստը չի եղել ու ֆուտբոլիստն է եղել, ես չեմ կարող ասել»,-ասաց Յուրի Վարդանյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե պետք է այդ մասին Սերժ Սարգսյանի՞ն հարցնենք, Յուրի Վարդանյանն ասաց.
«Չէ, Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի սրա հետ»:
Նախարարը նշեց, որ այսուհետ նման միջոցառումներ անցկացնելու հնարավորություն պետք է կազմակերպվի բացառապես նախարարության նախաձեռնությամբ, միևնույն ժամանակ հաշվի առնելով մարզական ֆեդերացիաների և լրագրողների քվեարկությունները:
Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում