Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարց օրակարգում դրված չէ: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե 7 տոկոսանոց տնտեսական աճ չապահովված վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարց քննարկվո՞ւմ է, թե ոչ:
«Ուստի Տիգրան Սարգսյանի գործունեության հարց մեր քաղաքական օրակարգում դրված չէ»,- նշեց նա :
Հիշեցնենք, որ համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի՝ տոկոսանոց տնտեսական աճ չապահովող կառավարությունը պետք է հրաժարական տար: