Վերջին օրերին բուռն քննարկման թեմա է դարձել սուպերմարկետնմերից մեկում վաճառվող ապխտած կոկորդիլոսը:

Նշենք,որ առաջին անգամ Հայաստան էր ներկրվել 3 հատ ապխտած կոկորդիլոս և համաձայն մամուլի հրապարակումները, դրանցից մեկն արդեն վաճառվել է:

Մամուլը գրում էր, որ ապխտած կոկորդիլոսներից մեկը գնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սագսյանը, սակայն վերջինս հերքեց այդ լուրը:

Այնուամենայնիվ, մեր հետաքրքրասեր հասարակությանը շարունակում է հուզել, թե ով է այն «ֆիքստուլը», որ գնել է կոկորդիլոսներից մեկը:

YerevanNews.am-ի հավաստի տեղեկություններով առաջին գնորդը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:

Վերջինս իր կուսակից ընկերոջը՝ Արտակ Սարգսյանին հուսախաբ չի արել և թույլ չի տվել ներկրված թանկարժեք ապրանքի պատճառով վնաս կրի:

Մնում է, մյուս ընկերներն էլ հետևեն Ռուբեն Հայրապետյանի օրինակին և«Սաս»-ի Արտակի կոկորդիլոսները շուտափույթ ձեռք բերեն: