Թուրքիայի դատարանը հրաման է տվել ձերբակալել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին: Այս մասին գրում է թուրքական Radikal թերթը՝ հղում կատարելով Ստամբուլի դատախազությանը:

Ինչպես գրում է պարբերականը, ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է, որ թուրքական դատախազությունը մտադրված է ձերբակալել նրա որդուն և այդպիսով ճնշում գործադրել կառավարության վրա:
Համաձայն թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության Բիլալ Էրդողանը հարցաքննության է հրավիրվել դատախազ Մուամմեր Աքքաշի հրամանով:
Նրան հանձնվել է դատախազություն ներկայանալու ծանուցում,որտեղ նա հարցաքննության է ենթարկվելու որպես հանցավոր խմբի գործունեության կազմակերպման և մասնակցության մեղավոր:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ դատախազ Մուամմեր Աքքաշը գործից հեռացվել է: