ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ամանորյա բացիկներ է նախապատրաստել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համար:
«Ոտքերը կապած գառնուկ» նկարով բացիկը նախատեսված է ՀՀ վարչապետի համար։ Հովիկ Աբրահամյանի համար պատրաստված նկարում աքաղաղ է, որի ոտքը կապել և կախել են գլխիվայր։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար նա պատրաստել էր միջին դարերի կտավներից։
Նույն նկարով բացիկը Զարուհի Փոստանջյանը կուղարկի նաև ՍԴ նախագահին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo