Դեկտեմբերի 26-ին ավարտվեց «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի հերթական բանավեճի փուլը, որի հաղթողներին «Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը, որը մեր շուկայում հայտնի է «Ռիչ Էլեքթրոնիքս (RichElectronics)» և «Ռիչ քոմփյութերս (RichComputers)» ապրանքանիշերով հանձնեց հատուկ մրցանակներ:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց ընկերության մանրածախ վաճառքի բաժնի ղեկավար Կարեն Մկրտչյանը, «Ռիչ քոմփյութերս»-ը նմանատիպ միջոցառումներին հաղթող ճանաչված երիտասարդներին հաճախ է սատար կանգնում.
«Շատ հատկանշական և կարևոր է ընկերության համար լինել երիտասարդների կողքին, քանի որ մենք ինքներս հանդիսանում ենք երիտասարդ կազմակերպություն և փորձում ենք ստեղծել նոր աշխատատեղեր նրանց համար»,-ընդգծեց ընկերության ներկայացուցիչը:
«ԷյջԹիԷլեքթրոնիքս» ընկերությունը հիմնադրվել է 2003 թ.–ին, իսկ 2012 թ.–ից այն զբաղվում է նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով։ 2013 թ.–ին ընկերությունը բացել է Հայաստանում միակ համակարգչային տեխնիկայի հավաքման արտադրամասը, որտեղ ապրանքները մինչ վաճառքի հանվելը անցնում են հատուկ ջերմային և ծրագրային թեստավորում։ Rich Electronics խանութների ցանցն ընդգրկում է 16 խանութ–սրահ ինչպես Երևանում, այնպես էլՀայաստանի մարզերում։