Պետք է նշել, որ ներկա մրցաշրջանում տուգանային հարվածներից գոլերը հազվադեպ երևույթ են: Այս մասին նշում է Чемпионат.com-ը՝ ներկայացնելով այս տուգանային հարվածներից ամենագեղեցիկ գոլերի հնգյակը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:
Կրասնոդարցիները տնային խաղում խաղի հաշվը հավասարացրին տուգանայինից հետո: Արազ Օզբիլիսը 25 մետր հեռավորությամբ տուգանային հարվածով գնդակը ուղարկեց ձախ անկյունը: Չնայած Սերգեյ Ռիժիկովը արձագանքեց, սակայն գնդակին չհասավ:
«Ես ուղղակի հարվածեցի այնտեղ, որտեղ ցանկանում էի և ստացվեց այնպես, ինչպես մտածում էի»,- մեկնաբանել է իր գոլը Արազ Օզբիլիսը:
Արազ Օզբիլիսը տուգանային լավագույն գոլերի հնգյակում (photo)
