Սանկտ Պետերբուրգում ընտանեկան դրրամա է տեղի ունեցել: Ամուսինը սպանել է նախկին կնոջը և նրա 2 տարեկան աղջկան, իսկ հետո ինքնասպան է եղել: Գրում է Вести-ն: Տղամարդու և կնոջ միջև կոնֆլիկտի ականատեսը եղել է նրա 11-ամյա աղջիկը, որը վախեցած դպրոց է գնացել և հայտնել վեճի մասին: Դպրոցի աշժխատակիցները ոստիկանություն են կանչել:
Ոստիկանություն դեպքի մասին ահազանգ է ստացվել փետրվարի 28-ին ժամը 13:10: Երբ ոստիկանությունը տեղ է հասել, գտել է տան տիրուհու և երկու տարեկան երեխայի դիերը: Նրանց չի հաջողվել փրկել 33-ամյա մորը և երեխային: Ամուսինը հրազենային հարվածներ էր հասցրել նրանց գլխին:
«Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ոստիկանությունը սկսել էր փնտրել ենթադրյալ հանցագործին: Մոտավորապես ժամը 15-ին հաջողվեց գտնել տղամարդուն: Ոստիկաններին տեսնելով` 36-ամյա տղամարդը ինքնասպան եղավ»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունը:
Հետաքննիչները պարզել են, որ նախկին ամուսինների միջև վեճ է բռնկվել ալիմենտների պատճառով: Ամուսնու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն այս գործով ոչ ոք չի պատժվի: