Чемпионат.com-ը հրապարակել է 2013/2014 թթ. առաջին մրցաշրջանի գլխով հեղինակած լավագույն գոլերի տասնյակը,որը գլխավորում է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Առաջին տեղում է հայ հարձակվողի ամենակարևոր գոլը «Զենիթի» դեմ խաղում, որը կարմիր-սպիտակներին վերադարձրել է խաղի մեջ իրենց համար ծանր պահի: Գլուշակովը փոխանցեց անկյունայինից, իսկ մոտիկ դարպասաձողի մոտ Մովսիսյանը գրեթե զրոյին անկյունից, գնդակին հարվածեց վզով և այն կպնելով հեռավոր դարպասաձողին հայտնվեց դարպասում:
«Իհարկե ես երջանիկ եմ, որ այսպիսի խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձա»,- նշել է Յուրա Մովսիսյանը:


Լավագույն տասնյակում տեղ է գտել նաև Յուրա Մովսիսյանի մեկ այլ գոլ «Վոլգայի» դարպասներին, որը գրավել է հինգերորդ տեղը: