Միջադեպը գրանցվել է սահմանագծին մոտ տեղակայված Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում: Զորամասի 18-ամյա զինվոր Ռահիմ Նայիլ օղլու Իսմայիլովը կախվել է: Գեյգելի շրջանի զորահավաքային պետծառայության բաժնից հաստատել են ինքնասպանության փաստը: Ըստ հաղորդագրության` հանգուցյալը զորակոչվել էր 2013թ. հոկտեմբերին, հաղորդում է Ադրբեջանի ԱՊԱ գործակալությունը:

        Այս դեպքը պաշտոնապես հայտարարված առաջին մահվան ելքով միջադեպն է ադրբեջանական բանակում:

Դավիթ Սոֆիյան