Այժմ արդեն աշխարհի 12 երկիր հրաժարվել են մասնակցել Եվրատեսիլ-2014 երգի մրցույթին: Այս մասին հայտնում է rostovdrive.ru-ն:
Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Լյուքսեմբուրգը եղել են առաջիններից, ովքեր հայտարարել են այդ մասին, այնուհետև ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է Բուլղարիան: Տնտեսական ճգնաժամի պատճառով երաժշտական մրցույթին չի կարողանա մասնակցել նաև Կիպրոսը:
Թուրքիայի կատարողները այս տարի չեն գա Կոպենհագեն: Գործընկերների աջակցության պակասը դարձել է մրցույթի մասնակցությունից հրաժարվելու հիմնական պատճառը: Ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել են նաև Սերբիան, Մոնակոն և Մարոկկոն:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ-2014 երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 6-10-ը` Կոպենհագենում: