Life News կայքի փոխանցմամբ` Բենեդիկտոս XVI իր թվիթերյան էջում վերջին անգամ դիմել է ժողովրդին:
«Ցանկանում եմ, որ քրիստոնյա լինելով բոլորս երջանիկ լինենք և կարողանանք զգալ Աստծո սերը, որը մարդկանց համար զոհեց իր որդուն»,- թվիթերյան էջում գրել է Հռոմի պապը Վատիկանում իր վերջին հանդիպումից հետո:
Հանդիսավոր արարողությունն անցել է Սուրբ Պետրոս հրապարակում: Տարբեր աղբյուրների համաձայն` ներկա էին 150.000-300.000 մարդ:
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլորին, որոնք աջակցել են պաշտոնը լքելու մասին որոշմանը: Նման իրադարձություն կատարվել է 600 տարվա ընթացքում առաջին անգամ:
«Սիրել Եկեղեցին նշանակում է կարողանալ նաև դժվար որոշումներ կայացնել, որոնք կբխեն ընդհանուր շահերից: Իմ ղեկավարման ընթացքում եղել են ուրախ և լուսավոր պահեր, սակայն դրանց հետ մեկտեղ` նաև դժվար փորձություններ: Ես ինձ զգում էի, կարծես Սուրբ Պետրոս և ուրիշ առաքյալներ Գալիլեայի ծովում նավակի մեջ: Սակայն ես միշտ գիտեի, որ Աստված մեզ հետ է այդ նավակում»,- ասել է Հռոմի պապը:
Պաշտոնից հեռանալուց հետո Բենեդիկտոս XVI կստանա «պատվավոր պապ» կոչումը:
«Չնայած արդեն իրավունքներ չեմ ունենա, բայց իմ աղոթքներով միշտ կծառայեմ Եկեղեցուն»,- ասել է Հռոմի պապը:
Նրա ղեկավարման ժամկետը պաշտոնապես ավարտվում է փետրվարի 28-ին, իտալական ժամով 20:00-ին: