Մի քանի օր անց եւ այս տոնական օրերն էլ իրենց դիրքերը կզիջեն սովորական օրերին: Ու ինչպես նախատոնական, այնպես էլ՝ հետտոնական օրերին բոլորի քննարկման թեման Հայաստան ներմուծած «չարաբաստիկ» 8 կոկորդիլոսներն են, որոնք ինչ արագությամբ բերվել են Հայաստան, նույն արագությամբ էլ հանգրվանել են գնորդների բնակարաններում:

«Իրավունք»-ի ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, 380.000 դրամ արժողությամբ այդ 8 կոկորդիլոսներից մեկը հանգրվանել է ՀՀ Վարչապես Տիգրան Սարգսյանի բնակարանում, իսկ մյուսը՝ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի բնակարանում եւ զարդարել նրանց տոնական սեղանները: Հեղինե Բիշարյանի օգնական Էդգար Առաքելյանը հերքեց կոկորդիլոսի մասին տեղեկատվությունը, վարչապետից առայժմ արձագանք չկա:

Դե ինչ, հուսանք, որ այսուհետ կոկորդիլոսները չեն հաստատավի մեր տոնական սեղաններին ու խոզի ազդրի նման անպակաս չեն լինի մեր տոնական սեղաններից:

Հիշեցնենք, որ YerevanNews.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ կոկորդիլոսի գնորդներից մեկն էլ հանդիսանում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: