«Չորրորդ իշխանություն» թերթը, անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի եւ դրա դեմ բողոքների թեմային, գրում է. «Մենք տեղեկացրել էինք այն գործարարների մասին, որոնք իրենց աշխատակիցներին հորդորել էին դուրս չգալ փողոց բողոքելու, քանի որ իրենք իրենց վրա են վերցնում աշխատավարձի 5 տոկոսը կուտակային հիմնադրամներին փոխանցելու բեռը։

Այդ գործարարների շարքերում էր նաեւ պղնձամոլիբդենային բիզնեսի առաջատար Մաքսիմ Հակոբյանը՝ Պղնձամոլիբդենայինի Մաքսիմը։
«ՉԻ» տեղեկություններով՝ Մաքսիմ Հակոբյանի այս նախաձեռնությունը զայրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նրանից հաշիվ է պահանջել, թե այդ ինչ միջոցների հաշվին է նա մտնում այդպիսի ծանր բեռի տակ։ Հայտնի է, որ պղնձամոլիբդենային բիզնեսում լուրջ ներգրավվածություն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Մաքսիմ Հակոբյանը համարվում է նրա բարձր հովանավորությունը վայելող գործարար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում