Ֆեյսբուք սովիալական ցանցում հաղորդարություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է.

«Արժանապատիվ ՀՀ քաղաքացի՝

Դու՛րս արի փողոց և թույլ մի՛ տուր, որ քեզ վերջնականապես ստրկացնեն, անտարբեր մի՛ եղիր ներկա քաոսային վիճակին, պայքարի՛ր քո Ազատության և Արժանապատվության համար: 2014 թվականի հունվարի 10-ին` ժամը 13:00-ին դուրս արի փողոց, Ազատության հրապարակ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալերի: Շանթն անժամկետ հացադուլ է սկսել ԿԳԲ-ի մեկուսարանում դեկտեմբերի 24-ից, և մի քանի օր անց նրանց են միացել Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը, ևս մի քանի զինակիցներ (հունվարի 8-ից) Ավետիս Ավետիսյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, նույնպես միացել են հացադուլին: Գտնվելով հացադուլի մեջ՝ նրանք մնացել են ծայրահեղ վիճակում՝ առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նրանք իրավունք չունեն հանդիպել իրենց ընտանիքի անդամների հետ և ցանկացած այցելություն մերժվում է:

Հարգելի՛ արժանապատիվ քաղաքացիներ.

Միացե՛ք մեզ Ազատության հրապարակում հանուն արժանապատվության, հանուն ազատության և արդարության, հանուն մեր քաջ հայորդիների, ովքեր ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՆՉ ՕՐՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ և ԸՆԴՎԶՈՒՄ հանցագործ ռեժիմին:

ԱՌԱՋ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ»: