«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարին հանդես կգա համալիր խոսքով: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս անդրադառնալով պատգամավոր Թևան Պողոսյանի մանդատը վայր դնելու ցանկությանն ասաց.

«Պարոն Պողոսյանը շատ լավ պատգամավոր է և ես հուսով եմ, որ նա կվերանայի իր որոշումը: Ես ակնկալում եմ, որ նա կմնա խմբակցությունում, բոլոր դեպքերում քաղաքական իրադարձությունների մասով փետրվարի սկզբին ավելի համալիր խոսքով հանդես կգամ»:

Խոսելով ՀՀ-ից բացակայելու մասին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Իմ ընտանիքի մի մասն ապրում է Հայաստանից դուրս, և դա իմ որդիական պարտականությունն էր»: