Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է երեկ նորվեգական «Ռուսենբորգի» հետ կայացած ստուգողական հանդիպման (2։0) մասին։ Հիշեցնենք, որ այդ խաղում Մովսիսյանը դարձել է դուբլի հեղինակ։

«Ուրախ եմ, որ վերականգվեցի վնասվածքից և այսօր խաղացի։ Եվ, բնականաբար, հաճելի է, որ հաջողվեց դառնալ գոլի հեղինակ։ Սակայն, ամենակարևորը մեր թիմի հաղթանակն է։

Երբ խփեցի առաջին գոլը, Սուխին կատարյալ օդային փոխանցում կատարեց՝ գնդակն ուղարկելով հենց այնտեղ, ուր պետք էր։ Իսկ երկրորդ դեպքում, Ժանոն խելացի փոխանցում կատարեց երկու պաշտպանների միջով։ Այնպես որ, գոլերը դարձան թիմակիցներիս փայլուն գործողությունների արդյունք, իսկ ինձ մնում էր միայն դիպուկ հարված կատարել դարպասին։

«Ռուսենբուրգը» լավ մրցակից էր։ Սկանդինավյան թիմերը միշտ էլ մարտավարությամբ ու ֆիզիկապես լավ են պատրաստված։ Նրանց հետ միշտ էլ հեշտ չէ խաղալ։ Դրա համար էլ ուրախ եմ, որ «Սպարտակը» հաղթանակ տարավ այս խաղում», – Յուրայի խոսքերն է մեջբերում մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։

Աղբյուր`armfootball.com: