«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ վերջինս գնահատական էր տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքին: Արամ Կարապետյանը գրել է.
«Ժողովուրդ ջան, ասում եմ մարդ ինչքա՞ն ՏԽՄԱՐ պետք է լինի, որ ԿԲ–ի նախագահ նշանակի ու տաս տարի այդ պաշտոնին պահի մի մարդու ՝ որը , հիմա «պարզվում» է , տնտեսությունից ոչինչ չի հասկանում («անհույս է»), հոգևոր և մտավոր դեգրադացված է (այսինքն՝ «հիվանդ» է)…»: