ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական "խնդիրները" Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած "Մաթեմատիկա տանը և դպրոցում" գրքից են:
Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է:
Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը <<Էդիթ Պրինտ>> հրատարակչությունում:
Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ:
Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»: