Ռոբերտ Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի բանավեճը հասարակության ուշադրությունը ամենակարևորից շեղելու միջոց է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը բան ունի ասելու, ապա դա պետք է ասի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», - նշեց նա:

Հայրիկյանի խոսքերով, նրանք ընդամենը թղթային վերլուծություններով են զբաղված և որևէ լուրջ բան չկա::

Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ այս ամենը կարելի էր լուրջ ընկալել, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը մի որևէ հեռուստաընկերությամբ նստեին ու բանավիճեին, այլ ոչ թե՝ թղթային խոսակցություններով տարվեին:

«Այ այդ պայմաններում միայն կերևա նրանց մտավոր մակարդակը: Բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ սկիզբ է առել հենց Քոչարյանի նախագահության տարիներից, իսկ դրա վկայությունը «Մարտի 1»-ն է»,- նշեց ԱԻՄ առաջնորդը: