ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով «Հայկական Ժամանակ»-ի հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայկական Ժամանակն» այսօր «ասում են» ձևաչափով «տեղեկատվություն» է տարածել այն մասին, թե ես իբր հայտարարել եմ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այն պատճառով, որ պաշտոն եմ ստանալու: Հայտարարում եմ, որ հրապարակվածն իրականության հետ որևէ կապ չունի, կարծում եմ՝ նաև տրամաբանության: Խնդրում եմ իմ սիրելի լրատվամիջոցի հարգելի գործընկերներին հնարավորության դեպքում հերքել այս «տեղեկատվությունը»: