«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում, անդրադառնալով Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, գրել էր, որ վերջինիս գլխին սև ամպեր են կուտակվել, հավելելով, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով։  Թերթի տվյալներով, անխնա ջրօգտագործման թույլտվություն է տրվել, որը կարող է  հանգեցնել ջրի խնդիրների:

YerevanNews.am-ի  հետ զրույցում Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը հայտնեց, որ հրապարակված լուրն ապատեղեկատվություն է, հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և մտածածին են: «Հերթական անգամ փորձ է արվում հասարակության ուշադրությունը շեղել նախարարության բուն գործունեությունից: Հայտնում եմ, որ նախարարությունը հաստատակամ է իր գործունեության մեջ», - նշեց նա: