«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համար տարօրինակ է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի տեսակետները:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշելով այս մասին, Իսագուլյանը մեկնաբանեց իր ասածը, նշելով, որ Մովսիսյանը Քոչարյանի օրոք նույնպես Էներգետիկայի նախարար էր և տեղյակ էր իրականացվող բոլոր ծրագրերին:

««Պարտք գույքի դիմաց» պայմանագիրը ստորագրել է մինչ կառավարական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը և Մովսիսյանը այն ժամանակ կար, և հիմա քննադատում է իր ժամանակ պայմանագիրը», - նշեց նա:

Իսագուլյանի խոսքերով, Արմեն Մովսիսյանի պատասխանը նման է «3+2» ֆիլմի «Ա տիպեր յա Նատաշա» արտահայտությանը:

«Թող Արմեն Մովսիսյանը մի հատ թաշկինակ կապի, նստի սեղանի մյուս կողմում և պատասխանի ինքն իրեն», - արձագանքեց նա:

Իսագուլյանի խոսքերով, եթե Էներգետիկայի նախարարը մտածում էր, թե այդ փաստաթղթերը լավը չէին, թող հրաժարական տար:

«Արմեն Մովսիսյան նախ հրաժարական տայիր այն ժամանակ, եթե մտածում էիր, որ այդ փաստաթղթերը լավը չեն: Նախարարի աշխատանքը չի կայանում թիկնապահ վարձելուն, որ մեքենայի իջնելուց այնպես պահի, որ գլուխը չկպնի մեքենայի վերևին: Նախարարի աշխատանքը նաև հակաճառելն է: Թող հրաժարական տար, դրանով կյանքը չի ավարտվում», - եզրափակեց բանախոսը: