«Հայկական Ժամանակը» գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակելու է Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը։ Այդ նպատակով 2014 թ-ին ԿԲ-ն 3.1 մլրդ դրամի շինարարություն է անելու «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շրջակայքում։

Խոսքն այն հայտնի «կենտրոնի» մասին է, որի շինարարության վրա Կենտրոնական բանկն անցած 3 տարիներին արդեն ծախսել է մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ Դիլիջանը ֆինանսական համաշխարհային կենտրոն դարձնելու ծրագիրը հարկատուներիս վրա նստած ամենաթանկ ավանտյուրան է։ Ամենաուշագրավն այն է, որ Մաքսային միության, ապա Եվրասիական միության անդամ դառնալուց հետո չափազանց հավանական է, որ Հայաստանում ներդրվի նոր եվրասիական միասնական արժույթ։ Իսկ այդ դեպքում Հայաստանի կենտրոնական բանկի գոյության իմաստն իսպառ կվերանա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։